21:28  ,  10 օգոստոսի, 2022

Բենզեմա․ Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման խոսել է ակումբակից, Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուայի մասին։

«Ես կարծում եմ, որ Տիբո Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է։ «Ոսկե գնդակը» նրան շնորհելու վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել։ Ճիշտ է, որ ես Ռոնալդուի հեռանալուց հետո շատ ավելի արդյունավետ եմ, բայց երբ Կրիշտիանուն «Ռեալում» էր, ունեինք այլ խաղաոճ, ես ավելի շատ էի կատարում գոլային փոխանցումներ։ Նա շատ էր օգնում ինձ խաղադաշտում եւ խաղադաշտից դուրս»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է ESPN-ը։

«Ռեալը» մրցաշրջանը կսկսի օգոստոսի 10-ին՝ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում մրցելով Եվրոպայի լիգայի հաղթող, գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում