19:41  ,  10 օգոստոսի, 2022

«Մանչեսթեր Սիթին» ձեռք կբերի «Անդերլեխտի» խաղացողին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ձեռք կբերի բելգիական «Անդերլեխտի» եւ Իսպանիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի ձախ պաշտպան Սերխիո Գոմեսին, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

Մանչեսթերյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի մոտ 15 միլիոն եվրո։

Սերխիո Գոմեսը հանդես է եկել «Բարսելոնայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» պատանեկան եւ երիտասարդական թիմերում։

Անցած մրցաշրջանում նա «Անդերլեխտի» հետ մասնակցել է 49 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում