16:37  ,  10 օգոստոսի, 2022

Օլիմպիադայի փոխչեմպիոն Հայաստանի հավաքականի դիմավորումը «Զվարթնոցում»՝ ուղիղ (ֆոտո, վիդեո)

Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականը Հնդկաստանի Չենայ քաղաքից վերադարձել է հայրենիք։

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում «Զվարթնոց» օդանավակայանից։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Օլիմպիադայի 11 տուրում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ գլխավոր հավաքականին (2,5:1,5), Ադրբեջանին (3:1), Իսպանիային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ, պարտվել Ուզբեկստանին (1:3) վաստակել 19 միավոր: Նույնքան միավորով չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ուզբեկստանի հավաքականը։

Հայաստանի հավաքական

Գաբրիել Սարգսյան (2698), Հրանտ Մելքումյան (2634), Սամվել Տեր-Սահակյան (2625), Մանուել Պետրոսյան (2610) եւ Ռոբերտ Հովհաննիսյան (2591)։ Գլխավոր մարզիչ՝  Արման Փաշիկյան։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն էր Օլիմպիադայում։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նաեւ Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), եռակի բրոնզե մեդալակիր (1992, 2002, 2004)։

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս