14:15  ,  10 օգոստոսի, 2022

Դիեգո Սիմեոնեի որդին կտեղափոխվի «Նապոլի»

Մադրիդի «Աթելտիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին կարիերան կշարունակի իտալական «Նապոլիում», հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Ջովանի Սիմեոնեն «Վերոնայից» կտեղափոխվի նեապոլյան ակումբ եւ հանդես կգա վարձակալությամբ։ Մեկ մրցաշրջանի համար «Նապոլին» կվճարի 3,5 միլիոն եվրո։

Հաջորդ ամռանը «Նապոլին» հնարավորություն կունենա 12 միլիոն եվրոյով գնել 27-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը։

Իտալիայի անցած առաջնությունում Ջովանի Սիմեոնեն խփել է 17 գոլ եւ ռմբարկուների մրցավազքում կիսել չորրորդ տեղը «Ռոմայի» անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English