13:38  ,  10 օգոստոսի, 2022

Հայաստանի թիմը 4 մեդալ է նվաճել Համաշխարհային կադետական խաղերում

Հայաստանի Պաշտպանության նախարարության պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-ից 12-ը անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։

Ոսկե մեդալներ են նվաճել Արթուր Բարսեղյանը (լող, բատերֆլյայ)  և Գոռ Բեգլարյանը (հեռացատկ)։ Արծաթե մեդալի է արժանացել Երվանդ Մկրտչյանը (800 մետր վազք), Ռազմիկ Մկրտչյանը նվաճել է բրոնզե մեդալ (100 մետր վազք), հաղորդում է ՊՆ-ի կայքը:

ՀՀ ՊՆ  հավաքական թիմը  20 երկրների շարքում թիմային հաշվարկով առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում