12:56  ,  10 օգոստոսի, 2022

Մբապեն վերսկսել է մարզումները ՊՍԺ-ի ընդհանուր խմբում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վերսկսել է մարզումները ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է Le Parisien-ը։

23-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել Ֆրանսիայի Սուպերգավաթի հանդիպումը եւ Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրը ազդրի մկանային վնասվածքի պատճառով։

Մբապեն կկարողանա մասնակցել Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպմանը։ ՊՍԺ-ն օգոստոսի 13-ին կընդունի «Մոնպելիեին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս