12:14  ,  10 օգոստոսի, 2022

ԱԱ․ Հայ հրաձիգները 4 մեդալ են նվաճել Ֆրանսիայում

Ֆրանսիայի Շատոռու քաղաքում անցկացված  գնդակային հրաձգության աշխարհի առաջնությանը մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Վազող թիրախ (10 մետր)  մրցաձևում  երիտասարդներից Գոռ Խաչատրյանը դարձել է ոսկե մեդալակիր, Գոհար Հարությունյանը բավարարվել է երրորդ տեղով, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Երրորդն էին նաև մեծահասակների  պայքարի մասնակիցներ Լիլիթ Մկրտչյանը և Արուսյակ Գրիգորյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում