11:28  ,  10 օգոստոսի, 2022

Ռոբերտ Լեւանդովսկի․ Չէի ցանկանա խմբային փուլում հանդիպել «Բավարիայի» հետ

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայից» Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնա» տեղափոխված Ռոբերտ Լեւանդովսկին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից իր սպասելիքների մասին։

«Չէի ցանկանա խմբային փուլում հանդիպել «Բավարիայի» հետ։ Դա պետք է տեղի ունենա ոչ խմբային փուլում։ Տարօրինակ զգացողություն կունենայի այդ խաղում։

Հույս ունեմ, որ «Բավարիայի» ֆանատներն ինձ լավ կընդունեն «Ալյանց Արենայում»։ Մյունխենում անցկացրած տարիներից միայն լավ հիշողություններ են մնացել»,- Ռոբերտ Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Bild-ը։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 6-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս