09:50  ,  10 օգոստոսի, 2022

«Ռոման» մերժել է «Տոտենհեմին»

Իտալական «Ռոման» մերժել է Լոնդոնի «Տոտենհեմին», որը ցանկանում էր ձեռք բերել հռոմեական ակումբի եւ Իտալիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոյին, հաղորդում է Daily Mail-ը։

Անգլիական ակումբն արել է Նիկոլո Ձանյոլոյի վարձակալության առաջարկ հաջորդ ամռանը 20 միլիոն ֆունտ ստերլինգով տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու պարտադիր պայմանով։ «Ռոման» չի ընդունել առաջարկը։

Անցած մրցաշրջանում Ձանյոլոն պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում