20:32  ,  9 օգոստոսի, 2022

Մեսին Բուսկետսի եւ Ալբայի հետ ընթրել է Բարսելոնայում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին հանգստյան օրերն անցկացնում է Բարսելոնայում։

Արգենտինացի ֆուտբոլիստը Velissima ռեստորանում ընթրել է նախկին ակումբակիցներ, «Բարսելոնայի» խաղացողներ Սերխի Բուսկետսի եւ Ժորդի Ալբայի հետ։ Ընթրիքին ներկա են եղել նաեւ ՊՍԺ-ի խաղացողներ Լեանդրո Պարեդեսն ու Մարկո Վերատին։

ՊՍԺ-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 13-ին՝ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում ընդունելով «Մոնպելիեին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English