18:09  ,  9 օգոստոսի, 2022

«Բարսելոնայի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Վալենսիա»

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը կտեղափոխվի «Վալենսիա», որը 20-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի մեկ տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է Marca-ն։

«Վալենսիան» հնարավորություն չի ունենա հաջորդ ամռանը գնել Նիկո Գոնսալեսի տրանսֆերային իրավունքը։

Իսպանիայի անցած առաջնությունում Նիկո Գոնսալեսը կատալոնական թիմի հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English