17:35  ,  9 օգոստոսի, 2022

Եվրոպայի Սուպերգավաթ․ «Ռեալի» հայտացուցակը

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է կազմը, որը կմասնակցի Եվրոպայի լիգայի հաղթող, գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպմանը։

Հայտացուցակում 25 խաղացող է, այդ թվում նորեկներ՝ գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը եւ ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին։

«Ռեալն» ու «Այնտրախտը» կհանդիպեն օգոստոսի 10-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Թիմերն արդեն ժամանել են մրցավայր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում