11:41  ,  9 օգոստոսի, 2022

Օբամեյանգը պատրաստ է «Բարսելոնայից» տեղափոխվել «Չելսի»

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը պատրաստ է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի», հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ Լոնդոնյան ակումբը հետաքրքրված է գաբոնցի ֆուտբոլիստի ծառայություններով։

33-ամյա ֆուտբոլիստը այս տարվա հունվարին է Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվել կատալոնական ակումբ՝ 23 խաղում խփելով 13 գոլ, կատարելով 1 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Transfermarkt-ը Օբամեյանգի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ