10:32  ,  9 օգոստոսի, 2022

Կարեն Խաչանովը 200-րդ հաղթանակն է տարել ATP-ի մրցաշարերում

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 200-րդ հաղթանակն է տարել Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարերում, որոնցում անցկացրել է 354 հանդիպում, հաղորդում է ATP-ի կայքը։

26-ամյա հայ թենիսիստը Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող Masters մրցաշարի մեկնարկում պարտության էր մատնել արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին։

Կարեն Խաչանովը չորս տիտղոս է նվաճել ATP շարքի մրցաշարերում, այդ թվում 2018թ․ Փարիզի Masters մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում