09:39  ,  9 օգոստոսի, 2022

Masters․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը (աշխարհի 28-րդ ռակետ) հաղթանակով մեկնարկեց Մոնրեալի Masters մրցաշարում։ Հայ թենիսիստը մրցեց արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի (աշխարհի 27-րդ ռակետ) հետ եւ առավելության հասավ 7:6 (7:4), 5:7, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 46 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի խորվաթներ Մարին Չիլիչի եւ Բորնա Չորիչի դիմակայության հաղթողը։

Մոնրեալի Masters-ի մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում