09:11  ,  9 օգոստոսի, 2022

«Քյոլնի» հարձակվողը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

Գերմանական «Քյոլնի» 34-ամյա ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մոդեստը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Վերլուծելով անցած մրցաշրջանում Անտոնի Մոդեստի մրցելույթները՝ դասական հարձակվողի ձեռք բերելու գիտակցված որոշում ենք ընդունել։ Սեբաստիեն Ալերի հիվանդության ֆոնին, մենք կարողացանք կարճ ժամանակում համաձայնության հասնել Մոդեստի հետ։ Նա փորձառու պրոֆեսիոնալ է, որը լավ գիտի Բունդեսլիգան»,- ասել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստիան Կելը։

Գերմանիայի անցած առաջնությունում Մոդեստը մասնակցել է 32 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English