23:44  ,  8 օգոստոսի, 2022

«Ռոմայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Սամպդորիա»

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Գոնսալո Վիլյարը տեղափոխվեց «Սամպդորիա»։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է «Սամպդորիայի» մամուլի ծառայությունը։

Հաջորդ ամռանն իտալական ակումբը հնարավորություն կունենա գնել է 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը եւ կնքել պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2027թ․ հունիս։

Գոնսալո Վիլյարն անցած մրցաշրջանի երկրորդ կեսը վարձակալությամբ անցկացրել է իսպանական «Խետաֆեում»՝ 10 խաղում կատարելով 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում