22:45  ,  8 օգոստոսի, 2022

Լեւանդովսկի․ «Բավարիան» ընդմիշտ կմնա իմ սրտում

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայից» Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնա» տեղափոխված լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին հայտարարել է, որ մյունխենյան ակումբն ընդմիշտ կմնա իր սրտում։

«Տարօրինակ զգացողություն էր «Բավարիայի» մարզաբազա վերջին անգամ այցելելը։ Ակումբն ու քաղաքը մեծ դեր են ունեցել իմ կյանքում։ Երկու դուստրերս ծնվել են Մյունխենում։

Ութ տարում «Բավարիայում» ունեցած նվաճումները ոչ ոք չի կարող խլել։ 41 գոլ Բունդեսլիգայում կամ 6 տիտղոս Հանսի Ֆլիկի օրոք հրաշալի են եւ անմոռանալի։ «Բավարիան» ընդմիշտ կմնա իմ սրտում»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Sport1.de-ն։

Լեւանդովսկին 2014-ին Դորտմունդի «Բորուսիայից» էր տեղափոխվել «Բավարիա», որի հետ դարձել է Գերմանիայի ութակի չեմպիոն, եռակի գավաթակիր, հնգակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող։

«Բավարիայում» Լեւանդովսկին մասնակցել է 375 հանդիպման, խփել 344 գոլ, կատարել 72 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում