21:46  ,  8 օգոստոսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է ձեռք բերել «Բոլոնիայի» հարձակվողին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է ձեռք բերել «Բոլոնիայի» եւ Ավստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչին։ Իտալական ակումբը հրաժարվել է 9 միլիոն եվրոյով վաճառել 33-ամյա խաղացողի տրանսֆերը։ Անգլիական ակումբը նոր առաջարկ կանի, հաղորդում է Sky Sports-ը։

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը եւ Առնաուտովիչը միասին աշխատել են 2006-2009 թվականներին հոլանդական «Տվենտեում»։

Իտալիայի անցած առաջնությունում Մարկո Առնաուտովիչը մասնակցել է 33 հանդիպման, խփել 14 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում