Իտալական «Նապոլիի» իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կտեղափոխվի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ։ Բանակցությունները եզրափակիչ փուլում են։ Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 25 միլիոն եվրո, հաղորդում է twitter.com/nicoschira-ն։
ՊՍԺ-ն Ֆաբիան Ռուիսի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ 26-ամյա ֆուտբոլիստը կստանա տարեկան 6 միլիոն եվրո։
Ֆաբիան Ռուիսի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Նրան հաջորդ ամռանն ազատ գործակալի կարգավիճակում անվճար ձեռք բերելու ցանկություն ուներ Մադրիդի «Ռեալը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում