16:37  ,  8 օգոստոսի, 2022

ՉԼ․ «Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպման մրցավարները

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա» պատասխան հանդիպումը Երեւանում կսպասարկի Շոտլանդիայի մրցավարական խումբը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Գլխավոր մրցավար է նշանակվել Ուիլյամ Քոլումը։ Նրան կօգնեն Դեւիդ Մաքգիչին եւ Ֆրենսիս Քոնորը։

«Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին։

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 0:5 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով