15:33  ,  8 օգոստոսի, 2022

Պեդրի․ Լեւանդովսկու հետ խաղալն իսկական հաճույք է

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան մեկնաբանել է 6:0 հաշվով հաղթանակը մեքսիկական «Պումասի» նկատմամբ Ժոան Գամպերի գավաթի ամենամյա խաղարկության խաղում։

Պեդրին դարձել է դուբլի հեղինակ, նաեւ գոլային փոխանցում է կատարել Ռոբերտ Լեւանդովսկուն։ Լեհ հարձակվողը երկու գոլային փոխանցում է կատարել Պեդրիին, նաեւ մեկ գոլ խփել։

«Մենք ցանկանում էինք մեր երկրպագուների ներկայությամբ սկսել հաղթանակով։ Մենք ցանկանում ենք տիտղոսների համար պայքարը սկսել հենց հիմա։ Հույս ունեմ, որ մենք կսովորենք հաղթանակներին եւ խաղադաշտ դուրս կգանք հաղթողի հոգեբանությամբ։ Գիտեմ, որ բարդ է, բայց աշխատում ենք դրա ուղղությամբ։ Կարծում եմ՝ լավ նախապատրաստական փուլ ենք անցել։ Ցանկանում ենք հաղթել նաեւ «Ռայոյի» հետ առաջին խաղում։

Լեւանդովսկու հետ խաղալն իսկական հաճույք է, նա ներկայացում է ապահովում»,- Պեդրիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիայի առաջնության առաջին տուրի «Բարսելոնա» - «Ռայո Վալիեկանո» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում