13:24  ,  8 օգոստոսի, 2022

Օլիմպիադա․ Հայաստան - Ադրբեջան՝ ուղիղ եթեր

Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի նախավերջին տուրում օգոստոսի 8-ին Հայաստանի հավաքականը մրցում է Ադրբեջանի թիմի հետ։

Գաբրիել Սարգսյանը խաղում է Շահրիյար Մամեդյարովի, Հրանտ Մելքումյանը՝ Գադիր Գուսեյնովի, Մանուել Պետրոսյանը՝ Վասիֆ Դուրարբայլիի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Նիջաթ Աբասովի հետ։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ գլխավոր հավաքականին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ, պարտվել Ուզբեկստանին (1:3):

9 տուրից հետո առաջատարը Ուզբեկստանն է՝ 16 միավոր։ Հայաստանի հավաքականը եւ Հնդկաստանի երկրորդ թիմն ունեն 15-ական միավոր եւ կիսում են երկրորդ-երրորդ տեղերը։

Նիդեռլանդների, Թուրքիայի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Իրանի, Սերբիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները վաստակել են 14-ական միավոր։

Ադրբեջանը նախորդ տուրերում հաղթել է Ալժիրին (4:0), Ֆիլիպիններին (3:1), Արգենտինային (3:1), Սլովակիային (3:1), Իսրայելին (3:1), Ղազախստանին (2,5:1,5),  ոչ ոքի խաղացել Թուրքիայի (2:2) եւ Հնդկաստանի երկրորդ թիմի (2:2) հետ, պարտվել Կուբային (1,5:2,5)։

Կանանց Հայաստանի թիմը եւս մրցում է ադրբեջանցիների հետ 10-րդ տուրում։ Երկու թիմերն էլ ունեն 14 միավոր եւ բաժանում են 5-9-րդ տեղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում