12:44  ,  8 օգոստոսի, 2022

Տիմո Վերները «Չելսիից» կվերադառնա «ՌԲ Լայպցիգ»

Գերմանիայի հավաքականի 26-ամյա հարձակվող Տիմո Վերները Լոնդոնի «Չելսիից» կվերադառնա գերմանական «ՌԲ Լայպցիգ», հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

Տեղափոխությունը տեղի կունենա այս շաբաթ։ «ՌԲ Լայպցիգը» տրանսֆերի համար կվճարի 30-35 միլիոն եվրո։

Տիմո Վերները «ՌԲ Լայպցիգի» խաղացող է եղել 2016-2020 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English