12:09  ,  8 օգոստոսի, 2022

Ժոան Լապորտա․ Բրեյթուեյթն ու Ումտիտին հասկացել են, որ հիմա լավագույնը կլինի այլ թիմում խաղալը

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի դանիացի հարձակվող Մարտին Բրեյթուեյթի եւ պաշտպան Սամուել Ումտիտիի ապագայի մասին։

«Բրեյթուեյթն ու Ումտիտին հասկացել են, որ հիմա լավագույնը կլինի այլ թիմում խաղալը։ Ֆուտբոլիստների պայմանագրերը միշտ հարգել ենք, բայց հիմա ժամանակն է, որ նրանք առաջ քայլ կատարեն»,- Լապորտայի խոսքը մեջբերում է AS-ը։

31-ամյա Բրեյթուեյթը 2020թ․ փետրվարին է «Լեգանեսից» տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում անցկացրել է 57 հանդիպում, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

28-ամյա Ումտինին 2016-ին ֆրանսիական «Լիոնից» է տեղափոխվել «Բարսելոնա»։ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած ֆուտբոլիստը կատալոնական թիմում մասնակցել է 133 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում