00:47  ,  8 օգոստոսի, 2022

«Ռոման» ուժեղ էր Դոնեցկի «Շախտյորից»՝ 5:0 (տեսանյութ)

Իտալական «Ռոման» ընկերական խաղում մրցեց Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում տեղի ունեցած դիմակայությունում մեծ առավելություն ուներ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը, որը հաղթեց 5:0 հաշվով։

Աչքի ընկան իտալացի կիսապաշտպաններ Լորենցո Պելեգրինին, Նիկոլո Ձանյոլոն ու Էդոարդո Բովեն, իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին։ Սեփական դարպասը գրավեց ուկրաինացի պաշտպան Եֆիմ Կոնոպլյան։

Ընկերական հանդիպում

«Ռոմա» - «Շախտյոր»՝ 5:0

Լորենցո Պելեգրինի, 19, Ջանլուկա Մանչինի, 41, Եֆիմ Կոնոպլյա, 45+1, ինքնագոլ, Նիկոլո Ձանյոլո, 59, Էդոարդո Բովե, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում