Իտալական «Ռոման» ընկերական խաղում մրցեց Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում տեղի ունեցած դիմակայությունում մեծ առավելություն ուներ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը, որը հաղթեց 5:0 հաշվով։
Աչքի ընկան իտալացի կիսապաշտպաններ Լորենցո Պելեգրինին, Նիկոլո Ձանյոլոն ու Էդոարդո Բովեն, իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին։ Սեփական դարպասը գրավեց ուկրաինացի պաշտպան Եֆիմ Կոնոպլյան։
Ընկերական հանդիպում
«Ռոմա» - «Շախտյոր»՝ 5:0
Լորենցո Պելեգրինի, 19, Ջանլուկա Մանչինի, 41, Եֆիմ Կոնոպլյա, 45+1, ինքնագոլ, Նիկոլո Ձանյոլո, 59, Էդոարդո Բովե, 87
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում