00:05  ,  8 օգոստոսի, 2022

«Բարսելոնայի» գեղեցիկ հաղթանակը՝ 6:0 (տեսանյութ)

«Բարսելոնայի» հիմնադիր Ժոան Գամպերի գավաթի ամենամյա խաղարկության խաղում կատալոնական թիմը «Կամպ Նոու» ստադիոնում 83 հազար երկրպագուների ներկայությամբ ընդունեց մեքսիկական «Պումասին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 6:0 հաշվով։

Դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Պեդրին։ Կատալոնական թիմի նորեկ, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին խփեց մեկ գոլ, կատարեց երկու գոլային փոխանցում Պեդրիին։ Աչքի ընկան նաեւ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը եւ հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը։

Անցած տարի Ժոան Գամպերի գավաթի խաղարկության խաղում կատալոնական թիմը մրցել էր Թուրինի «Յուվենտուսի» հետ եւ հաղթել 3։0 հաշվով։

Ժոան Գամպերի գավաթի խաղարկություն

«Բարսելոնա» - «Պումաս»՝ 6:0 

Ռոբերտ Լեւանդովսկի, 3, Պեդրի, 5, 19, Ուսման Դեմբելե, 10, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 49, Ֆրենկի Դե Յոնգ, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում