23:06  ,  7 օգոստոսի, 2022

Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայում նորամուտը 2 գոլով նշած երկրորդ խաղացողն է «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդը ակումբի պատմության մեջ դարձավ երկրոդ ֆուտբոլիստը, որը նորամուտը Պրեմիեր լիգայում նշեց երկու գոլով, հաղորդում է Opta Sports-ը։

Առաջինը եղել էր արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն 2011 թվականին «Սուոնսի Սիթիի» դեմ խաղում։ «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 4:0 հաշվով։

Նորվեգացի հարձակվողի դուբլի շնորհիվ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը օգոստոսի 7-ին Լոնդոնում 2:0 հաշվով հաղթել է «Վեստ Հեմին»։

Հիշեցնենք, որ Սերխիո Ագուերոն սրտի խնդիրների պատճառով անցած տարի ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում