22:32  ,  7 օգոստոսի, 2022

ՄԼՍ․ Լուկաս Սելարայանի դուբլը (տեսանյութ)

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Կոլամբուս Քրյուն» տանը մրցել է «Նյու Յորք Սիթիի» հետ եւ առավելության է հասել 3:2 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որն աչքի է ընկել 27-րդ եւ 75-րդ րոպեներին։

Արեւելյան կոնֆերենցիանում «Նյու Յորք Սիթին» 23 խաղից հետո 42 միավորով երկրորդն է, «Կոլամբուսը» նույնպես անցկացրել է 23 հանդիպում եւ 33 միավորով  5-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում