22:03  ,  7 օգոստոսի, 2022

«Աթլետիկոն» ուժեղ էր «Յուվենտուսից», Մորատայի հեթ-տրիկը (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսն» ընկերական խաղում ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:4 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, որը «Յուվենտուսում» վարձակալությամբ հանդես գալուց հետո վերադարձել է «Աթլետիկո»։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի չորրորդ գոլն ավելացված ժամանակում խփեց բրազիլացի հարձակվող Մատեուս Կունյան։ «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշն էլ չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։

Ընկերական հանդիպում

«Յուվենտուս» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:4

Ալվարո Մորատա, 10, 43, 62, Մատեուս Կունյա, 90+1

Չիրացրած 11մ՝ Ժոաու Ֆելիշ («Աթլետիկո»), 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում