21:25  ,  7 օգոստոսի, 2022

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց, Էրլինգ Հոլանդը նորամուտը նշեց դուբլով (տեսանյութ)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդը նորամուտը Պրեմիեր լիգայում նշեց դուբլով։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը մեկնարկային տուրում հյուրընկալվեց Լոնդոնի «Վեստ Հեմին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Առաջին խաղակեսում Էրլինգ Հոլանդն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը, երկրորդ խաղակեսում էլ խփեց երկրորդ գոլը բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի փոխանցումից հետո։

Երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 13-ին կընդունի «Բորնմութին»։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 36, 11մ, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս