20:08  ,  7 օգոստոսի, 2022

«Փյունիկի» Մ-18 թիմը կմասնակցի ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգային

«Փյունիկի» 18 տարեկանների թիմը հանդես կգա ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի 2022/23թթ. Խաղարկությունում, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ընդհանուր առմամբ, մրցաշարին կմասնակցեն 64 ակումբներ, որոնք բաշխվել են երկու ճանապարհով՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի և ներքին չեմպիոնների ուղում: «Փյունիկի» պատանեկան թիմն ընդգրկված է ներքին չեմպիոնների ուղում:

Վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 31-ին:

Հանդիպումները կմեկնարկեն սեպտեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով