Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ընդունեց «Բրայթոնին»։ Ամստերդամի «Այաքսի» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի նորամուտը պաշտոնական խաղերում հաջող չստացվեց։
Հյուրերն առավելության հասան 2:1 հաշվով։ Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Պասկալ Գրոսը
37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 53-րդ րոպեին։
68-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Բրայթոնի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերը։
«Լեսթեր Սիթին» տանը մրցեց «Բրենթֆորդի» հետ եւ բաց թողեց հաղթանակը 2:0-ից։ Հյուրերը կարողացան վերջնամասում երկու գոլ խփել եւ խուսափել պարտությունից։
Անգլիայի առաջնություն, առաջին տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրայթոն»՝ 1:2 (տեսանյութ)
Ալեքսիս Մաքալիսթեր, 68, ինքնագոլ - Պասկալ Գրոս, 30, 39
«Լեսթեր Սիթի» - «Բրենթֆորդ»՝ 2:2
Թիմոթի Կաստան, 33, Քիրման Դյուսբերի-Հոլ, 46 - Այվան Թոնի, 62, Ջոշ դա Սիլվա, 86
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում