15:20  ,  7 օգոստոսի, 2022

Իսկոն՝ «Սեւիլիայի» խաղացող

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 30-ամյա իսպանացի կիսապաշտպան Իսկոն կարիերան կշարունակի «Սեւիլիայում», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Նա կկնքի երկու տարվա պայմանագիր։

Իսկոն իսպանական «Մալագայի» սան է, հանդես է եկել նաեւ «Վալենսիայում»։ 2013 թվականից նա Արքայական ակումբի խաղացող էր՝ նվաճելով 19 տիտղոս, այդ թվում Չեմպիոնների լիգայի 5 գավաթ, Իսպանիայի չեմպիոնի 3 տիտղոս։

Իսկոն 2013թ․ փետրվարից Իսպանիայի հավաքականի խաղացող է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում