12:02  ,  7 օգոստոսի, 2022

«Միլանը» հաղթել է՝ 6:1 (ֆոտո, վիդեո)

Իտալիայի չեմպիոն «Միլանն» ընկերական խաղում հյուրընկալվել է «Վիչենցային»։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմն առավելության է հասել 6:1 հաշվով։

Դուբլի հեղինակ է դարձել բրազիլացի կիսապաշտպան Ժունիոր Մեսիասը։ Աչքի են ընկել նաեւ պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն, խորվաթ կիսապաշտպան Անտե Ռեբիչը, անգլիացի պաշտպան Ֆիկայո Տոմորին։ Գրանցվել է նաեւ մեկ ինքնագոլ «Միլանի» օգտին։

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Միլանը» օգոստոսի 13-ին կընդունի «Ուդինեզեին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English