14:18  ,  7 օգոստոսի, 2022

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության հանդիպումները կարող են անցկացվել գաղտնի

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության հանդիպումները կարող են անցկացվել գաղտնի՝ ահաբեկչական սպառնալիքից խուսափելու համար։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրել է նախապես չհայտնել հանդիպումների անցկացման ժամն ու վայրը, հաղորդում է championat.com-ը։

Ուկրաինայի առաջնության օրացույցը դեռ չի հրապարակվել։ Հայտնի է, որ մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 23-ին։

Ռուսաստանի զինված ուժերի ներխուժման պատճառով Ուկրաինայի անցած առաջնությունը ժամանակից շուտ էր ավարտվել։ Չեմպիոն էր հռչակվել Դոնեցկի «Շախտյորը», փոխչեմպիոն՝ Կիեւի «Դինամոն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English