11:10  ,  7 օգոստոսի, 2022

Մեսիի սուպերգոլը (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրում չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին աչքի է ընկել գեղեցիկ գոլով։

Արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի փոխանցումից հետո Մեսին հայտնվել է մրցակցի պաշտպանների թիկունքում եւ հետադարձ հարվածով գրավել «Կլերմոնի» դարպասը։ Հյուրընկալող թիմի երկրպագուները սկսել են վանկարկել Մեսիի անունը։

Այդ խաղում ՊՍԺ-ն առավելության էր հասել 5:0 հաշվով։

Ֆրանսիայի առաջնություն, առաջին տուր

«Կլերմոն» - ՊՍԺ՝ 0:5 (տեսանյութ)

Նեյմար, 9, Աշրաֆ Հակիմի, 26, Մարկինյոս, 38, Լիոնել Մեսի, 80,  86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում