16:14  ,  7 օգոստոսի, 2022

Չավի․ Ցանկանում ենք երջանկացնել մեր երկրպագուներին, նրանք արժանի են դրան

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» 42-ամյա իսպանացի գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի նպատակների մասին նոր մրցաշրջանում։

«Շատ լավ թիմ ունենք, մարզումներից հրաշալի տպավորություններ ունեմ։ Բոլորը լավ տեմպով ինտենսիվ աշխատում են։ Մրցաշրջագայությունը նույնպես հրաշալի անցավ։ Մենք ոգեշնչված ենք։

«Բարսելոնայի» նպատակներն են նոր մրցաշրջանում տիտղոսներ նվաճելը եւ լավ ֆուտբոլ ցուցադրելը։ Մենք ցանկանում ենք երջանկացնել մեր երկրպագուներին, նրանք արժանի են դրան»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Բարսելոնան» օգոստոսի 13-ին կընդունի «Ռայո Վալիեկանոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս