00:55  ,  7 օգոստոսի, 2022

ՊՍԺ-ի հաղթական մեկնարկը՝ 5:0 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց չեմպիոն ՊՍԺ-ն։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիե գլխավորած թիմն առաջին տուրում հյուրընկալվեց «Կլերմոնին» եւ առավելության հասավ 5:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը նաեւ մեկ գոլային փոխանցում կատարեց։ Մեկ գոլով եւ երեք գոլային փոխանցումով աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Նեյմարը։ Գոլերի հեղինակ դարձան  նաեւ Մարոկկոն ներկայացնող պաշտպան Աշրաֆ Հակիմին եւ բրազիլացի պաշտպան Մարկինյոսը։

Ֆրանսիայի առաջնություն, առաջին տուր

«Կլերմոն» - ՊՍԺ՝ 0:5 (տեսանյութ)

Նեյմար, 9, Աշրաֆ Հակիմի, 26, Մարկինյոս, 38, Լիոնել Մեսի, 80,  86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով