14:29  ,  20 մարտի, 2012

Ռոբենը նոր պայմանագիր կստորագրի «Բավարիայի» հետ

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ, փոխանցում է L`Equipe-ը։

28-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2015 թվականը։

Հիշեցնենք, որ Ռոբենը 2009-ին Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել «Բավարիա»։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում հոլանդացին մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 11 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով