22:52  ,  6 օգոստոսի, 2022

Մարկո Ռոյսի գոլը հաղթանակ բերեց Դորտմունդի «Բորուսիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց Լեւերկուզենի «Բայերին»։

Դաշտի տերերն առավելության հասան նվազագույն հաշվով։ Խորվաթ Էդին Տերզիչի գլխավորած թիմին հաղթանակ բերեց գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսի գոլը։

Երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» օգոստոսի 12-ին կհյուրընկալվի «Ֆրայբուրգին»։

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Բայեր»՝ 1:0 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 9

Լուկաշ Գրադեցկի («Բայեր»), 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում