20:01  ,  6 օգոստոսի, 2022

Պրեմիեր լիգա․ «Տոտենհեմի» վստահ մեկնարկը՝ 4:1 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Սաութհեմփթոնին»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4:1 հաշվով։

«Տոտենհեմից» աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ռայան Սեսենյոն, անգլիացի պաշտպան Էրիկ Դայերը, շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկին։ Գրանցվեց նաեւ ինքնագոլ։ Սեփական դարպասը գրավեց «Սաութհեմփթոնի» պաշտպան Մոհամեդ Սալիսուն (Գանա)։

Երկրորդ տուրում «Տոտենհեմը» օգոստոսի 14-ին կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին»։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Տոտենհեմ» - «Սաութհեմփթոն»՝ 4:1 (տեսանյութ)

Ռայան Սեսենյոն, 21, Էրիկ Դայեր, 31, Մոհամեդ Սալիսու 61, ինքնագոլ, Դեյան Կուլուշեւսկի, 63  - Ջեյմս Ուորդ-Պրաուս, 12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում