19:56  ,  6 օգոստոսի, 2022

«Ալաշկերտը» պարտության մատնեց «Արարատին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության երկրորդ տուրում «Ալաշկերտն» ընդունեց «Արարատին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

57-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիասը։ 89-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց Սարգիս Մեթոյանը։

Օրվա մյուս խաղում Պրեմիեր լիգայի նորեկ «Լեռնային Արցախը» 1:0 հաշվով պարտության մատնեց Երեւանի «Նոային»։

«Ալաշկերտը» երկու հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով