17:23  ,  6 օգոստոսի, 2022

«Լիվերպուլը» խուսափեց պարտությունից Լոնդոնում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» Լոնդոնում հյուրընկալվեց «Ֆուլհեմին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ընթացքում 0:1 եւ 1:2 հաշվով պարտվելիս կարողացավ հասնել ոչ ոքի արդյունքի` 2:2։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը։

«Լիվերպուլից» աչքի ընկավ թիմի նորեկ, ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը, որն առաջին գոլը խփեց Պրեմիեր լիգայում։ Վերջնամասում էլ նա գոլային փոխանցում կատարեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին, որը խփեց հյուրերի երկրորդ գոլը։

«Ֆուլհեմը» Չեմպիոնշիփի չեմպիոնի տիտղոսը նվաճելու շնորհիվ է վերադարձել Պրեմիեր լիգա։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Ֆուլհեմ» - «Լիվերպուլ»՝ 2:2 (տեսանյութ)

Ալեքսանդր Միտրովիչ, 32, 72, 11մ - Դարվին Նունիես, 64, Մոհամեդ Սալահ, 80

«Բորնմուտ» - «Աստոն Վիլա»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Լիդս Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 18:00

«Նյուքասլ» - «Նոթինգեմ»՝ 18:00

«Տոտենհեմ» - «Սաութհեմփթոն»՝ 18:00

«Էվերտոն» - «Չելսի»՝ 20:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում