01:04  ,  6 օգոստոսի, 2022

Ֆրանսիայի առաջնություն․ «Լիոնը» մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության մեկնարկային խաղում «Լիոնն» ընդունեց «Այաչոյին» եւ հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լոնդոնի «Արսենալից» «Լիոն» վերադարձած ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը։ Դաշտի տերերից աչքի ընկավ նաեւ բրազիլացի կիսապաշտպան «Տետեն»։

27-րդ րոպեին հեռացվեց «Լիոնի» պորտուգալացի դարպասապահ Անտոնի Լոպեշը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հեռացում եղավ նաեւ «Այաչոյի» կազմում։

Ֆրանսիայի առաջնություն, առաջին տուր

«Լիոն» - «Այաչո»՝ 2:1 (տեսանյութ)

Տետե, 12, Ալեքսանդր Լյակազեթ, 22, 11մ  -  Թոմա Մանգանի, 31, 11մ

Անտոնի Լոպեշ («Լիոն»), 27 - Ռոմեն Ամումա («Այաչո») 45+4, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով