00:49  ,  6 օգոստոսի, 2022

Պրեմիեր լիգա․ «Արսենալն» ուժեղ էր «Քրիսթալ Փելասից» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային խաղում մրցեցին լոնդոնյան «Քրիսթալ Փելասն» ու «Արսենալը»։ 2:0 հաշվով առավելության հասան հյուրերը։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի առաջին գոլը նոր մրցաշրջանում խփեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին։ Նրան արդյունավետ փոխանցում կատարեց «Մանչեսթեր Սիթիից» «Արսենալ» տեղափոխված ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն։

Վերջին րոպեներին սեփական դարպասը գրավեց «Քրիսթալ Փելասի» անգլիացի պաշտպան Մարկ Գեհին։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Քրիսթալ Փելաս» - «Արսենալ»՝ 0:2 (տեսանյութ)

Գաբրիել Մարտինելի, 20, Մարկ Գեհի, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով