00:25  ,  6 օգոստոսի, 2022

Բունդեսլիգա․ «Բավարիայի» տպավորիչ մեկնարկը՝ 6:1 (տեսանյութ)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգայի նոր մրցաշրջանում։ Առաջին տուրի խաղում գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը հյուրընկալվեց Եվրոպայի լիգայի հաղթող Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» եւ առավելության հասավ 6:1 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։ Աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը, ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը, գերմանացի կիսապաշտպանը Սերժ Գնաբրին եւ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, որը նորամուտը նշեց Բունդեսլիգայում։

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Բավարիա»՝ 1:6 (տեսանյութ)

Ռանդալ Կոլո Մուանի, 64  - Ջոշուա Կիմիխ, 5, Բենժամեն Պավար, 10, Սադիո Մանե, 29, Ջամալ Մուսիալա, 35, 83, Սերժ Գնաբրի, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս