22:46  ,  5 օգոստոսի, 2022

«Ռոման» պայմանագիր կնքեց Վեյնալդումի հետ (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 31-ամյա հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը տեղափոխվեց իտալական «Ռոմա»։

Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։

Transfermarkt-ը Վեյնալդումի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Վեյնալդումը ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում