21:04  ,  5 օգոստոսի, 2022

Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Հնդկաստանի առաջին թիմի հետ։

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ եւ 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 

Հնդկաստանի հավաքականը հաղթել է Զիմբաբվեին (4:0), Մոլդովային (3,5:0,5), Հունաստանին (3:1), Ռումինիային (2,5:1,5), Հնդկաստանի երրորդ թիմին (3:1), ոչ ոքի խաղացել Ֆրանսիայի (2:2), Ուզբեկստանի (2:2) հետ եւ ունի 12 միավոր։

Կանանց Հայաստանի թիմը 8-րդ տուրում կմրցի Վրաստանի հավաքականի հետ։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում պարտության է մատնել Բոթսվանային (4:0), Նորվեգիային (4:0), Իռլանդիային (4:0), Ինդոնեզիային (3:1), Անգլիային (3,5:0,5), Իսրայելին (2,5:1,5), պարտվել Էստոնիային (1,5:2,5) եւ 12 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը Ուկրաինայի եւ Վրաստանի հետ։ Առաջատարը Հնդկաստանն է՝ 14 միավոր։

Վրաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Իրաքին (4:0), Լիտվային (2,5:1,5), Չեխիային (2,5:1,5), Հնդկաստանի երրորդ (3:1) եւ երկրորդ (3:1) թիմերին, Ռումինիային (2,5:1,5), պարտվել Հնդկաստանի գլխավոր թիմին (1:3)։

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում